Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Նիվայի» նոր մոդելն արդեն վաճառքում է

«Նիվայի» նոր մոդելն արդեն վաճառքում է
21.09.2020 | 11:04

«Նիվա» մակնիշի Black անվանումը ստացած մոդելի առաջին նմուշներն օրերս դուրս են եկել գործարանից ու հասել իրենց տերերին: Motor.ru-ի փոխանցմամբ՝ Lada 4x4 մակնիշի հատուկ մոդելների թողարկողը ռուսական «АвтоВАЗ» ընկերությունն է:


«Նոր մոդելի առաջին 10 օրինակն արդեն դուրս են եկել գործարանից: «АвтоВАЗ»-ը նոր մոդելի երկու տարբերակ է առաջարկում՝ երեքդռնանի և հինգդռնանի»,- գրում է աղբյուրը:
Ստանդարտ ամենագնացից Black մոդելը տարբերվում է հատուկ զարդանախշով, մգեցված ապակիներով և մետաղական գույնի անվահեծերով: Մեքենան 1.7 լիտր շարժիչ ունի, որի հզորությունը 83 ձիաուժ է: Գնի մասին աղբյուրը մանրամասներ չի հայտնում:

Դիտվել է՝ 8167

Մեկնաբանություններ